Ռեստորաններին վերաբերվող ևս մեկ արգելք վերացվեց
Այսօրվանից ռեստորաններում կթույլատրվի կենդանի երաժշտությունը: Երեկ, համակարգող խորհրդի նիստից հետո ասաց կառավարության վարչության ղեկավար Իլիա Դարչիաշվիլին:
Ռեստորանները, բացառությամբ հանգստյան օրերի, ներքին տարածքներում հյուրերին սկսել էր ընդունել մարտի մեկից, իսկ ողջ Վրաստանի մասշտաբով՝ մարտի 8-ից, սակայն կենդանի երաժշտություն մինչ այժմ թույլատրված չէր:
Ապրիլի 1-ից մանկական ժամանցի կենտրոններն ու կինոթատրոնները կկարողանան վերսկսել աշխատանքը
Համակարգող խորհուրդը մարտի 28-ին նախատեսված Վրաստանի և Իսպանիայի հավաքականների միջեւ ֆուտբոլի հանդիպմանը որոշեց թույլատրել հանդիսատեսին մասնակցել հեռավորության և բոլոր համապատասխան համաճարակաբանական անվտանգության չափանիշների պահպանմամբ: Ձյուդոյում կանցկացվի «Գրանդսլեմ», որին նույնպես կարող է մասնակցել հանդիսատեսի 30%-ը: