Ամենից շատ արտագնա աշխատանքի են մեկնում Ախալքալաքի բնակիչները
2021 թվականի հունվարից մինչև մարտի 17-ը ներառյալ, Ախալքալաքի քաղաքապետարանում՝ Վրաստանից Հայաստան մեկնելու նպատակով, բացառության կարգով գրանցվել է 1591 բնակիչ:
2020 թվականի մարտից, «COVID-19»-ի տարածման հետ կապված իրավիճակի պատճառով, Վրաստանը փակել է բոլոր սահմանները: Վրաստանից ելումուտն իրականացվում է միայն հատուկ դեպքերում` ԱԳՆ-ի թույլտվությամբ, որը յուրաքանչյուր գործ քննարկում է առանձին: 2021 թվականի փետրվարի 1-ից այս կանոնակարգերը պարզեցվել են միայն օդային երթևեկության համար:
Սկզբնապես Վրաստանից Հայաստան մեկնելը բացառության կարգով հնարավոր դարձավ այն ուսանողների համար, ովքեր սովորում են Հայաստանի բուհերում: 2021 թվականի հունվարից մինչ օրս Ախալքալաքի քաղաքապետարանը երկիրը լքելու նպատակով գրանցել է 90 ուսանողի, սակայն, քաղաքապետարանից բացի, նրանց մեծ մասը սահմանը հատելու իրավունք է ստացել անմիջապես Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից:
Հայաստանում բժշկական օգնություն ստանալու նպատակով Ախալքալաքի մունիցիպալիտետի 254 բնակիչ քաղաքապետարանի միջոցով սահմանը հատելու թույլտվություն է ստացել: Հարկ է նշել, որ բացառության կարգով սահմանը հատելը բժշկական օգնություն ստանալու նպատակով հնարավոր էր ավելի վաղ նույնպես՝ թույլտվություն ստանալով Արտաքին գործերի նախարարությունից:
Հայաստան աշխատանքի նպատակով մեկնելու համար թույլտվությունը հնարավոր է ձեռք բերել 2021 թվականի փետրվարի սկզբից: Սեզոնային աշխատանքների համար ՀՀ սահմանը հատելու համար քաղաքապետարանում գրանցված բնակիչների քանակը կազմում է 1247:
Հարկ է նշել, որ Վրաստանը դեռ 2020-ի աշնանը՝ բացառության կարգով, սկսել էր թույլտվություն տրամադրել աշխատանքային նպատակով Թուրքիա մեկնել ցանկացողներին:
Վերջերս, սակայն, Ախալքալաքի քաղաքապետարանը դժվարացրել է սեզոնային աշխատողների գրանցումը՝ պահանջելով հայկական անձնագիր կամ տեղեկանք:
Jnews.ge