Պատվաստումները պետք է շարունակվեն և երկրում ավարտվի համավարակը
Հակակովիդյան պատվաստումն այն է, որը պետք է վերջ տա կովիդ համավարակին երկրում: Չնայած անցյալ շաբաթ երկրում տեղի ունեցած շատ տխուր և լուրջ փաստին, մեր գործընկերը մահացավ պատվաստումից հետո առաջացած բարդություններից, պատվաստումը պետք է շարունակվի, – այս ամսին Վրաստանի Առաջին ալիքին ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեն:
Գամղրելիձեն շնորհակալություն է հայտնում այն բժիշկներին, ովքեր ներգրավված են պատվաստումների գործընթացում:
«Մեգին ինքը պատվաստումից հետո բնակչությանը և գործընկերներին կոչ է արել պատվաստվել: Հետևաբար, պատվաստումները պետք է շարունակվեն: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն գործընկերներին, ովքեր այս բարդությունից հետո, երեկ և դրա նախորդ օրը եկան և կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը և պատվաստվեցին: Ես մեկ անգամ ևս կոչ եմ անում իմ գործընկերներին, որ չնայած այս բարդ իրավիճակին, որը ստեղծվել է ամբողջ երկրում, պատվաստումների գործընթացը պետք է շարունակվի: Ցանկանում եմ մեկ անգամ ևս ցավակցություն հայտնել Մեգիի ընտանիքին, ամբողջ բժշկական համայնքին և երկրին: Պատվաստումը պետք է դադարեցնի ամենօրյա մահերը, պատվաստումները պետք է վերջ տան երկրում համավարակին», – հայտարարել է Գամղրելիձեն: