«Սոցիալական պայթյուն» շարժման մասնակիցները վաղը դատական հայց կներկայացնեն Վրաստանի Սահմանադրական դատարան ՝ պահանջելով վերացնել «պարետային ժամ»֊ը:
Այսօր շարժման մասնակիցները նույն պահանջով բողոքի ակցիա անցկացրեցին Թբիլիսիի կառավարական գրասենյակի շենքի մոտ:
Վատ եղանակի պատճառով գրասենյակի դիմաց հավաքվել են ոչ ավելի, քան երկու տասնյակ մարդ:
Ակցիայի մասնակիցները ձեռքերում ունեցել են պաստառներ հետևյալ գրություններով՝ «Վերացրեք պարետային ժամը», «Փրկեք տուրիզմը», «Բացեք երկիրը»:
«Ազատության ինստիտուտի» ներկայացուցիչ Սալոմե Խվադագիանիի խոսքով ՝ ցանկացած երկիր պետք է որոշի այն չափանիշները, որոնց համաձայն որոշում է կայացվում խստացնելու կամ, ընդհակառակը, մեղմացնելու սահմանափակումները:
«Ազատության ինստիտուտը» Վրաստանի կառավարության դեմ կոլեկտիվ հայց կներկայացնի Սահմանադրական դատարանում «Վրաստանի ժողովուրդը ընդդեմ Վրաստանի կառավարության»: Մենք բողոքում ենք մի շարք վիճարկվող նորմերի դեմ, ինչպես Վարչական իրավախախտումների օրենսգրքից, այնպես էլ Քրեական օրենսգրքից, որոնք նախատեսում են պատժամիջոցներ մեկուսացման և կարանտինի կանոնները խախտելու համար: Ցանկացած երկրում պետք է սահմանվեն օբյեկտիվ չափանիշներ, որոնց դեպքում սահմանափակումները կարող են խստացվել, փոփոխվել կամ թուլացվել: Մենք նման չափանիշներ չունենք: Օրինակ ՝ Գերմանիայում դա կախված է վարակված մարդկանց թվից », –
ասել է Սալոմե Խվադագիանին: