Վառելիքի գների բարձրացումն ու վարորդների բողոքը
Քութաիսիում տեղի է ունեցել վարորդների ցույց: Ցուցարարների խոսքով, իրենք բողոքում են վառելիքի գների բարձրացման դեմ:
Վարորդները հավաքվել էին Սպորտի պալատի մոտ և նախազգուշական երթ են կազմակերպել դեպի քաղաքի կենտրոն:
Բացի այդ, հանրահավաքի կազմակերպչի խոսքով, բավարար թվով քաղաքացիներ չեն միանում բողոքի ցույցին, այդ իսկ պատճառով վառելիքի գինը մնում է նույնը:
«Սա վերջին հանրահավաքն է, քանի որ մարդիկ փողոց դուրս չեն գալիս բողոքելու վառելիքի գների նման աղետալի բարձրացման դեմ: Սրա արդյունքն այն է, որ վառելիքի գինը չի նվազում», – հայտարարել է հանրահավաքի կազմակերպիչ Գիորգի Լոլաձեն: