Կորոնավիրուսի կեղծ բացասական պատասխան պատրաստելու մեղադրանքով մարդ է ձերբակալվել
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության տվյալներով, մեկ անձ է ձերբակալվել, որին մեղադրում են կորոնավիրուսի թեստավորում անցնելու կեղծ սերտիֆիկատներ պատրաստելու եւ վաճառելու մեջ:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ մեղադրյալը Իմերեթիի շրջանի բժշկական հաստատություններից մեկի անունից պատրաստել եւ փոխանցել է լաբորատոր ՊՇՌ-թեստի բացասական արդյունքներ արտացոլող փաստաթղթեր:
«Հետաքննության արդյունքում առգրավվել է նախապես ստորագրված մաքուր թերթերի մեծ քանակություն։
Հետաքննություն է ընթանում Վրաստանի Քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի առաջին եւ 221-րդ հոդվածի չորրորդ մասերով, որոնք նախատեսում են 4-ից 6 տարվա ազատազրկում: Համապատասխան միջոցներ են ձեռնարկվում այդ հանցագործության հնարավոր մյուս հանցակիցներին հայտնաբերելու ուղղությամբ», – ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: