Ախալցիխեում կորոնավիրուսից կին է մահացել
Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսից մահացած անձանց քանակը հասել է 49-ի: Ապրիլի 5-ին, Ախալցիխեում COVID19-ից կին է մահացել:
77-ամյա կինն ապրում էր Ծղալթբիլա գյուղում: Ախալցիխեի հանրային առողջապահության կենտրոնի ղեկավար՝ Փատի Խաբուլիանիի խոսքով, պացիենտը նրանց մոտ բուժում չի ստացել: Կինն հակամարմինների թեստ հանձնել է մասնավոր լաբորատորիայում, իսկ պատասխանը առողջապահության նախարարությունից լսել է պատահաբար:
Մարզպետարանում հաստատում են, որ կինը մահացել է կորոնավիրուսից և ասում են, որ կինը բուժվում էր տանը և ապրիլի 5-ին, լուսաբացին մահացելէ :