Վրաստանում այսօր սգո օր է
Ի հիշատակ 2021 թվականի ապրիլի 7-ին, ողբերգաբար զոհված օկուպացված Աբխազիայի տարածքում բնակվող Վրաստանի քաղաքացիների, այսօր Վրաստանում սգո օր է:
Համապատասխան հրամանագիրը ստորագրում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Վրաստանի ամբողջ տարածքում վարչական շենքերից իջեցվել են պետական դրոշները:
Ապրիլի 7-ին տեղի ունեցած դեպքի հետևանքով զոհվել է օկուպացված Գալիի շրջանի 4 բնակիչ: Նրանք խեղդվել են օկուպացիոն գոտին հատելիս, Էնգուրի գետում: ՊԱԾ-ի փոխանցմամբ, Շամգոնա և Թագիլոնի գյուղերի հարակից տարածքում, Ռուսաստանի օկուպացիոն ուժերի կողմից հաստատված ապօրինի ձերբակալությունից խուսափելու համար նրանք Էնգուրի գետով փորձում էին անցնել Վրաստանի կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածք: