Վրաստանում որոշ թռիչքներ վերականգնվում են
Մայիսի 15-ից «Air Astana»-ն ուղիղ թռիչքներ կիրականացնի Ալմաթի-Բաթումի ուղղությամբ:
Տեղեկատվությունը տարածում է Թբիլիսիի և Բաթումիի «TAV Georgia» օդանավակայանների կառավարման ընկերությունը:
Ընկերության տվյալներով, թռիչքները կիրականացվեն շաբաթը երեք անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ օրերին, Airbus 320 ինքնաթիռներով:
Ապրիլի 18-ին «Wizz Air»-ը կվերսկսի Վարշավա և Վիլնյուս ուղղություններով կանոնավոր ուղևորափոխադրումները: Սկզբնական շրջանում, հաշվի առնելով երկրում համաճարակային իրավիճակը, չվերթներ կլինեն շաբաթական մեկ անգամ, հաճախականությունն ավելացնելու ծրագրեր կան: Մայիսին կվերականգնվեն նաև Ռիգա ու Դորտմունդ ուղղությունները: Իսկ հունիսից աստիճանաբար վերսկսվելու են նաև ևս 13 ուղղություններով թռիչքները: