Բանկ ներխուժած զինված անձը պատանդ է վերցրել
Թբիլիսիում, Հավլաբարի տարածքում այս պահին փակ է մետրոյի կայարանը: Պատճառն այն է,որ «Վրաստանի բանկի» մասնաճյուղերից մեկում ներխուժել է զինված անձ ու պատանդ վերցրել:
Հարձակվողը մի քանի պատանդ է վերցրել:
Զինված անձը դեռ ազատ է թողել մի տարեց կնոջ, այնուհետև բանկի այլ աշխատակիցներին: Այս պահին բանկից դուրս եկածների խոսքով, պատանդ է մնացել մեկ մարդ:
Անհայտ անձը հրաժարվում է բանակցել իրավապահ մարմինների հետ:
Տեղում մոբիլիզացված են իրավապահների և շտապօգնության խմբերը: