Ինչպիսի եղանակ է սպասվում մոտ օրերին
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն, մոտ օրերին Վրաստանում կանխատեսվում է անկայուն եղանակ: Մինչև ապրիլի 23-ը Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում է ուժեղ քամի, ամպրոպ, անձրև, կարկուտ, ծովում 3-4 բալանոց փոթորիկ:
Օդերևութաբանների կանխատեսմամբ, հնարավոր ուժեղ տեղումները կարոծ են նպաստել գետերի վարարմանը և լեռնային շրջաններում ձնահյուսերի և սողանքների առաջացմանը: