Թուրքիայից Վրաստան փորձել են տեղափոխել 45.5 տոննա փչացած սոխ
Վրաստանի եկամուտների ծառայությունից հայտնում են, որ երկու բեռնատարներ փորձել են անորակ սոխ տեղափոխել Թուրքիայից Վրաստան: Տեղեկությունը տարածում է Րադիո Նորը:
Նախարարության տվյալներով ՝ թուրք-վրացական սահմանի «Սարփի» մաքսային անցակետում հայտնաբերվել է 45,5 տոննա փչացած սոխ:
«Մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական հսկողության վարչության աշխատակիցները ապրանքների վերահսկման ընթացակարգերի ընթացքում պարզել են, որ նշված խմբաքանակը չի համապատասխանում բույսերի առողջության պահանջներին», – ասել են վարչությունից:
Արդյունքում ապրանքները մերժվել և հետ են ուղարկվել Թուրքիա: