Կորոնավիրուսի դեպքերը. որոշվում է նոր սահմանափակումներ կարգավորել
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 310 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Դրականության ցուցանիշը. Օրական 4,33%, վերջին 14 օրը –3,38%, վերջին 7 օրը –4,16%:
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի խոսքով, այսօր կառավարությունում քննարկումներ կանցկացվեն, ներառված է նաև կորոնավիրուսի հետ կապված նոր սահմանափակումներ կիրառելու հավանականությունը, ինչպես նաև կհստակեցվեն, թե որ կազմակերպություններն են աշխատելու ոչ աշխատանքային օրերին:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 971 անձ: