Նինոծմինդայի քաղաքապետարանը տուգանվել է 500 լարիով
Ապրիլի 22-ին Նինոծմինդայի քաղաքապետարանը տուգանվել է Բնապահպանական վերահսկողության վարչության կողմից տերևների և չոր խոտերի բաց այրման համար: Գործակալության կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է, որ փաստը բացահայտվել է թեժ գծում մուտքագրված տեղեկատվության հիման վրա:
Քաղաքապետի տեղակալ՝ Արտավազդ Տոնոյանն ասում է, որ քաղաքապետարանն այս մասին տեղեկություն չունի և ավելին, նրանք ցանկացել են զգուշացնել քաղաքացիներին, ովքեր այրել են խոտը, սակայն դեպքի վայրում մարդ չի եղել, ուստի կրակն այրել են քաղաքապետի ներկայացուցիչները:
Քաղաքապետարանից նաև ասում են, որ նրանք պաշտոնապես ծանուցագիր չեն ստացել տուգանքի մասին:
Բնապահպանական վերահսկողության ծառայությունում 500 լարիի չափով տուգանքի փաստը հաստատում են: