Ովքե՞ր են պատվաստվելու չինական պատվաստանյութով
Վրաստանի հանրային առողջության կենտրոնի ղեկավարը տեղեկացնում է, որ ուսուցիչները, մանկավարժները, ոստիկանները և արդարադատության տան աշխատակիցները կպատվաստվեն չինական պատվաստանյութով, որը կոչվում է «Սինոֆարմ»:
Ամիրան Գամղրելիձեն հայտարարում է, որ կրկնակի պատվաստում անցնող ենթադրյալ մարդկանց քանակը կազմում է 700 հազար անձ, որոնց համար անհրաժեշտ է 3,5-3,9 մլն. դոզա պատվաստանյութ:
«Սինոֆարմով» պատվաստումը սկսվելու է մայիսի 4-ից:
Այս պահին, ամբողջ երկրում ավելի քան հինգ հազար քաղաքացի պատվաստվել է բրիտանա-շվեդական «Աստրազենեկա» ընկերության պատվաստանյութով: Վաղվանից իմունացման գործընթացը կշարունակվի ամերիկյան «Փայզեր» պատվաստանյութով: Անցյալ շաբաթ երկիրը ստացել է պատվաստանյութի 14 500 չափաբաժին: