Գերեզմանատներ այցելելն արգելվում է
Միջգերատեսչական խորհրդի կողմից անցկացված նիստի ժամանակ որոշվել է, որ տոնական օրերին կարգելվի այցելել գերեզմանատներ:
Դեպի գերեզմանատներ տանող ճանապարհները կփակվեն և հսկողությունը կիրականացնի պարեկային ոստիկանությունը:
Ինչպես հայտնի է, մայիսի 4-ից 11-ը Վրաստանում արձակուրդ է հայտարարվել, որն ուղղված է շարժունակության նվազեցմանը: Համակարգող խորհրդի որոշման համաձայն, մայիսի 3-ից 12-ը ներառյալ քաղաքային տրանսպորտի տեղաշարժը կսահմանափակվի. Ուգահեռաբար, պատվաստումների ազգային պլանին համապատասխան, պատվաստումների գործընթացը ակտիվորեն կշարունակվի: