Այսօրվանից մինչև մայիսի 12-ը ամբողջ Վրաստանում քաղաքային տրանսպորտը չի երթևեկի:
Որոշումը կայացրել է միջգերատեսչական համակարգող խորհուրդը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների շրջանակներում:
Բացի այդ, շարժունակությունը նվազեցնելու համար մայիսի 4-11-ը Վրաստանում արձակուրդ է հայտարարվել:
Միջքաղաքային տրանսպորտի երթևեկությունը չի սահմանափակվում: