Սոցիալական օգնություն ստացողների թիվը աճել է
Վրաստանում 2021 թվականի մարտ ամսի տվյալներից ելնելով, պետական սոցիալական նպաստից օգտվում է 541 767 քաղաքացի: Այս թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 83 հազար օգտատերով:
Նոր տվյալների համաձայն, նպաստ ստացող ընտանիքերի թիվը կազմում է 151 000:
Կորոնավիրուսային համաճարակն էլ ավելի է բարդացրել բնակչության ապրուստը, հետևաբար, կենսապահովման կարիք ունեն էլ ավելի շատ մարդիկ: COVID-19 ճգնաժամի արդյունքում երկրում աղքատությունն աճում է ռեկորդային տեմպերով:
Համաշխարհային բանկի տվյալներով՝ համաճարակային ճգնաժամի արդյունքում Վրաստանում աղքատության մակարդակն աճել է 5% -ով: