Կթողնեմ, կգնամ Ռուսաստան, բոմժություն կանեմ. Հադրութցի
«Մենք միայն կվերադառնանք Հադրութ, ուրիշ ոչ մի տեղ։ Գնալու ենք, կոտորվենք՝ կոտորվենք, չեն կոտորի՝ ջհանդամը»։ Այս մասին, քիչ առաջ ԱԳՆ շենքի դիմաց տեղահանված հադրութցիների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց հադրութցի մի տղամարդ։
«Մերն է, մերն է, Հադրութը մերն է։ Դե յուրե մերը չի, բայց դե ֆակտո մերն է։ Ասում են՝ եկեք էս գյուղը ապրեք, էն գյուղը ապրեք, բայց, կրկնում եմ, ես չեմ ուզում, ես երկու տուն եմ թողել։ Մենք գիտենք, որ ՌԴ արտգործնախարար Լավրովը գալու է ստեղ, դրա համար ենք այստեղ, պահանջը՝ վերադարձ Հադրութ։ Հադրութը պիտի վերադարձնեն ոչ թե ԼՂԻՄ-ին,այլ Արցախին, ԼՂԻՄ-ը լրիվ ուրիշ բան է։ԼՂԻՄ-ը մեր անվտանգության երաշխիքը չէ, մեր անվտանգության երաշխիքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է՝ ԱՀ-ն»,- ասաց նա։
«Ամենավերջին տարբերակը էն ա, որ թողնեմ գնամ ընդհանրապես ստեղից, կթողեմ կգնամ Ռուսաստան, ասենք, բոմժություն կանեմ, բայց դա ամենավատ տարբերակն է։ Հետո էլ էնպես չի, որ էսօր Ռուսաստանում հայերի վիճակը լավ է»,- հավելեց ակցիայի մասնակիցը։