Ջավախքում բնակիչները թափում են կարտոֆիլը
Կարտոֆիլի իրացման խնդիրը Ջավախքի ամենաարդի հոգսն է։ Ամբողջ տարվա աշխատանքը աղբատարները լցրած ժողովուրդն անելանելի վիճակում է հայտվել։
Բնակիչները չգիտեն թափեն, թե սպասեն՝ միգուցե վաճառվի։
Ջավախքի լրատվական կենտրոնը տարածում է տեսանյութ, Ալաստան գյուղից, որտեղ երևում է, թե ինչպես են հուսահատված բնակիչները թափում իրենց ամբողջ տարվա աշխատանքը։
Եթե կարտոֆիլը չթափեն, ապա այն կնեխի նկուղներում։
«Առանց այդ էլ այդքան մնացած կարտոֆիլի մեջ փչացածը շատ է, հիմա մի քանի օր է գալիս են մեծ մեքենաներով գնորդներ, սակայն այնքան են ջոգում, որ 10 տոննայից վաճառվում է ընդամենը 3 տոննան», – ասում են Ալաստանի բնակիչները։
Փաստենք, որ շրջանի բոլոր գյուղերում մարդիկ համատարած թափում են կարտոֆիլը, սա միայն Ալաստանում չէ:
Արագվա գյուղի բնակիչներից մեկը 10 տոննա կարտոֆիլ ունի նկուղում, նա չի թափում՝ սպասելով, որ գուցե 20 թեթրիով կարողանա վաճառել: