«Զեղչեր» ֆերմերների համար. նոր առաջարկ
Տարիներ շարունակ վարելահողեր մշակող ֆերմերները հնարավորություն կունենան վարձակալած հողատարածքները գնել 25% զեղչով, այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան կառավարության հերթական նիստին:
«Կառավարությունը կարևոր որոշում է կայացրել, որը կխրախուսի հողամասեր վարձակալող ֆերմերներին», – հայտարարել է Նաթիա Թուրնավան:
Նախարարի խոսքով՝ Վրաստանում մոտ 2000 հողամաս վարձակալող կա: