Մեկ ամսով երկրի ամբողջական արգելափակման բոլոր հիմքերն ունենք. Գամղրելիձե
«Եթե մեր տնտեսությունը թույլ տա, այսօր բոլոր հիմքերն ունենք երկրում չորսից վեց շաբաթ ուժեղ «արգելափակում» սահմանելու և ամռանը լավ տեմպով դիմավորելու համար»,-այս մասին Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար՝ Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է Forbes Health-ում զրույցի ժամանակ: Ըստ նրա, այսօրվա դրությամբ, Վրաստանում դժվար կլինի խիստ «լոքդաուն» հայտարարել բոլոր ուղղություններով:
«Այսօրվա տնտեսությունն այլևս չի կարող հաղթահարել այդ հարվածին, ի տարբերություն նախորդ գարնան, երբ կային պահուստներ, օգնության ավելի մեծ ակնկալիքներ, միջոցներ և մարդկանց համառությունն էլ ուժեղ էր: Այսօր, այս երեք բաղադրիչներն էլ, ցավոք, չեն գործի: Այդ պատճառով այժմ այսպես կոչված ոսկե ընդմիջում ունենք և քայլում ենք դանակի եզրով », - ասում է Ամիրան Գամղրելիձեն:
Նա պարզաբանում է, որ «պարետային ժամի» միակ նպատակն է հնարավորինս նվազեցնել շարժունակությունը: Ըստ Գամղրելիձեի, շարժունակության նվազեցումը ցանկացած համաճարակի ժամանակ էպիդեմիայի դեմ պայքարի հիմնական գործիքներից մեկն է:
«Հանգստյան օրերին՝ շաբաթ կիրակի, ռեստորանների աշխատանքի արգելքը նույնպես սահմանված է շարժունակության նվազեցման նպատակով»,- ավելացնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարը:
Հիշեցնենք` Վրաստանում պարետային ժամը գործում է 2020-ի նոյեմբերից` նախ 22:00-05:00-ն, ապա համաճարակային իրավիճակի վատթարացմամբ պայմանավորված` 1 ժամով երկարաձգվեց: