Պետք է ուժեղ ու զսպող դաս տրվի Իսրայելին. Էրդողան
Միջազգային հանրությունը պետք է ուժեղ ու զսպող դաս տա Իսրայելին,- այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում: Տեղեկատվությունը տարածում են թուրքական լրատվամիջոցները:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով Վլադիմիր Պուտինի հետ, ասաց, որ պաղեստինցի քաղաքացիական անձանց իսրայելական ագրեսիայից պաշտպանելու միջազգային ուժի գաղափարը պետք է զարգանա:
Թուրքիայի նախագահը ողջունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը ՄԱԿ-ի պարամետրերի և Պաղեստինում հիմնված երկու պետությունների սկզբունքի վրա հիմնված լուծման վերաբերյալ: Էրդողանն ասաց, որ սա կարևոր ուղերձ է՝ ցույց տալու համար, որ Անկարան և Մոսկվան նույն դիրքորոշումն ունեն Երուսաղեմի իրադարձությունների վերաբերյալ: Էրդողանը հույս է հայտնել, որ Թուրքիան և Ռուսաստանը սերտորեն համագործակցեն այս հարցերի շուրջ ՄԱԿ-ում: