Սահմանափակումների ամբողջական մեղմացում դեռևս անթույլատրելի է. Գամղրելիձե
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեն պարզաբանում է, որ Միջգերատեսչական համակարգող խորհուրդը որոշում կայացրեց երկրում որոշ սահմանափակումներ մեղմացնելու մասին:
Ինչպես հայտարարում է Գամղրելիձեն, համավարակաբանական իրավիճակին զուգահեռ, կարևոր է հաշվի առնել բնակչության տրամադրությունը: Այդ պատճառով Գամղրելիձեն կարծում է, որ իրենք կարողացան գտնել ոսկե միջինը սահմանափակումների մասնակի թուլացման առումով:
«Մենք որոշակի մեղմացումները վերագրում ենք մի քանի գործոնների: Ըստ մեր տվյալների և Առողջապահական չափումների ինստիտուտի կանխատեսման, մենք այժմ անցնում ենք գագաթնակետը: որոշ մասով մենք գնում ենք դեպի ներքև: Երկրորդ, հասարակության մեջ լուրջ մտահոգություն կա գիշերային կարանտինի, վերաբերյալ, հատկապես մայիսին, երբ արդեն լրջորեն տաք է: Ուստի այստեղ պետք է որոնեյինք ոսկե միջինը: Դեռևս ամբողջական մեղմացում անթույլատրելի է, քանի դեռ համավարակային իրավիճակը լրջորեն չի հանդարտվել, մյուս կողմից, կարևոր է հաշվի առնել բնակչության տրամադրությունը: Այդ պատճառով գտանք ոսկե միջինը, որը նվազեցնում է տեղաշարժման սահմանափակման տևողությունը: Բացի այդ, Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հանձնարարականն էր, խստացնել վերահսկողությունը հարկադիր կատարման վրա: Մենք պետք է նաև խստացնենք այն հանձնարարականների մոնիտորինգը, որի մասին անընդհատ խոսում ենք», – ասել է Ամիրան Գամղրելիձեն:
Համակարգող խորհրդի որոշման համաձայն, տեղաշարժի սահմանափակումն ժամը 21:00-ի փոխարեն կսկսվի 23:00-ից: