SSSS
Նորություններ
Վրաստանում ոչ բոլոր կոնֆլիկտների պատճառն է էթնիկ պատկանելիությունը․ փորձագետ
Շաբաթավերջին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում երիտասարդների միջև տեղի ունեցած ծեծկռտուքը լայն քննարկումների առիթ դարձավ՝ մեդիայում ներկայացվելով որպես «հերթական ազգամիջյան բախում»։

Մայիսի 23-ին Թբիլիսիի կենտրոնում՝ Կրծանիսիի թաղամասում երիտասարդների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով երիտասարդ է մահացել, վիրավորվել են ևս երեքը: Սպանությունից առաջ կողմերը վիճել են: Վիրավոր քաղաքացիները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց առողջական վիճակը ծանր է:

Տեղի ունեցածի հետ կապված Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 108-րդ և 109-րդ հոդվածներով: ՆԳՆ հաղորդմամբ, հանցագործություն իրականացնելու համար մեկ անձ է ձերբակալվել։

Միջադեպըը, հատկապես հայաստանյան մամուլում, տարածվեց շեշտը դնելով բախման մասնակիցների էթնիկ պատկանելիության վրա, ինչպես օրինակ՝ վերնագրվելով «Թբիլիսիում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ադրբեջանցիների և քրդերի միջև»:

Հայաստանյան առաջատար «Արմենպրես» լրատվական գործակալությունն առաջիններից էր, որ ներկայացրել էր տեղի ունեցածը, որից էլ մյուս կայքերն արտատպել էին։ Ի դեպ՝ անդրադարձի նախնական նկարը Դմանիսիում օրեր առաջ տեղի ունեցած կոնֆլիկտի կադրերից էր, սակայն ժամեր անց, լուսանկարը փոխվեց:

Նման շեշտադրությամբ տեղեկություն տարածվել է նաև ադրբեջանական մամուլում, ինչպես նաև Վրաստանի ընդդիմադիր լրատվամիջոցներից մի քանիսում:

Մի փոքր ավելի ուշ, պարզ դարձավ, որ բախման հիմքում եղել է գումարային, կենցաղային խնդիր, ու բախման մասնակիցների էթնիկ պատկանելիությունը որևէ կապ չուներ:

Կոնֆլիկտաբան, հասարակական գործիչ Իրակլի Կակաբաձեն խիստ կարևորում է այս իրադարձությունների զգուշությամբ լուսաբանումը։

«Գործ ունենք տեղեկատվական պատերազմների հետ, որոնք արդեն երկար ժամանակ է Վրաստանում կան: Պետք է ուսումնասիրել պատճառները՝ թեև Թբիլիսին միշտ բազմազգ քաղաք է եղել և շատ ու շատ կենցաղային կոնֆլիկտներ են եղել տարբեր էթնոսի ներկայացուցիչների միջև: Քրդական ու ադրբեջանական բնակչությունն էլ երկար տարիներ է բնակվում Թբիլիսիում՝ հարյուրավոր տարիների ընթացքում: Այս պատճառով՝ բացառված չէ, որ սա հերթական կրիմինալ կամ կենցաղային «հարցի լուծում» լիներ»,- ասում է Կակաբաձեն:

Կակաբաձեն թվարկում է նաև, թե ինչը կարող է հակաադրբեջանական տրամադրությունների հիմք առաջացնել.

«Պետք է նշել, որ ավելի քան 20 տարի է Թբիլիսիում նկատվում է ադրբեջանական «Սոկար» նավթագազային ընկերություն կողմից մեծ փողի ծախսումը, ինչը այլ էթնիկ խմբերի կողմից (այդ թվում հենց վրացիների) ընկալվում է որպես «ֆինանսական պատկանելիության խաղ»: Սրան ավելացել են Դավիթ Գարեջիի պատմությունը, Ղարաբաղի պատերազմը, հիմա էլ՝ Դմանիսիի իրադարձությունները»։

Կակաբաձեն ասում է՝ «Բուժման իրական ճանապարհ պետք է լինի Յոհան Գալտունգյան եռակողմ գնահատման մեջ «Ախտանշում, կանխատեսում, թերապիա»։ Այս մասին տեղեկությունը տարածում է Ալիք Մեդիան:

«Ախտանշումն այն է, որ վրացիներն էլ, քրդերն էլ օսմանյան կայսրությունից մնացած պատմական տրավմաներ ունեն (ինչպես նաև մյուսներից) ու քանի դեռ այս տրավմաները հիմնավորապես չլուծվեն ու չհեռացվեն, մշտապես կարիք կլինի աշխատելու վստահության վերականգման վրա: Կովկասում բազմաթիվ վերքեր են կուտակված ի դեմս վրացիների, հայերի, քրդերի և մնացածի մասսայական ոչնչացման փաստերի ու մեծ կայսրությունների (Ռուսաստան, Թուրքիա, Իրան) պատմական ավերիչ քաղաքականության հետևանքով: Այստեղ լիովին անընդունելի է բաժանվել գաղափարախոսական բանակների ու կոչ անել «Եթե տրավման չմոռանաս, դա կլինի դավաճանություն»՝ սա կոնֆլիկտաբանական մոտեցում չէ»,
- ասում է Կակաբաձեն ու հավելում՝ տրավման պետք է բուժել, ոչ թե անտեսել ու մեջբերում Գալտունգի խոսքերը՝ «մենք պոզիտիվ խաղաղության կարիք ունենք, ոչ թե ընդամենը ոստիկանական «տարանջատում», ինչը Գալտունգը կոչում է «նեգատիվ խաղաղություն»:
Facebook Twitter
Հայտնի..
Փոխարժեք
AMD
AMD
1000
7.1187
EUR
EUR
1
3.1202
RUB
RUB
100
3.4423
TRY
TRY
1
0.0696
USD
USD
1
2.7315
Օրացույց
«« Հունվար  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
293031 1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31 1
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.

hacklink hack forum hacklink film izle hacklink Marsbahis girişhttps://w88fm.top/marsbahislink vao w88 moi nhatantep escortramadabethttps://12betno1.help/메이저놀이터seks filmleriAnadolu Yakası Escortmanga okumanga scansDeneme Bonusu Veren Siteler 2025olimpos casinoikasbetwww.giftcardmall.com/mygiftwww.giftcardmall.com/mygiftcasibom güncel girişfree live tv streamingบาคาร่า1 tv liveสล็อตเว็บตรงสล็อตAI 검사기sahabetcratosroyalbetdizipaltürk ifşa킹콩티비sahabet스마일퀄리티Kingroyaltipobettipobetjojobethuqqabetสล็อตเว็บตรงmatbetjojobetgiftcardmall/mygiftwww.giftcardmall.com/mygiftjojobetbetpascasibomcasibom girişjojobetholiganbet 1182www.giftcardmall.com/mygiftwww.giftcardmall.com/mygiftCasibomwww.mcgift.giftcardmall.com balancewww.mcgift.giftcardmall.com balancetm menards loginlimanbetsekabetpusulabetcasibomcasibomcasibom girişbets10jojobetbetpassahabetumzugsfirma wiennakitbahishttps://vozolturkiyedistributoru.com/collections/tereacasibom9018Casibomdizipalmarsbahisjojobetjojobetmarsbahismarsbahisjojobetultrabet girişalanya escortJojobetcasibomholiganbetgiftcardmall/mygiftbetlike girişkingbet188 slotsetrabet güncel girişdeneme bonusu veren sitelerвсе казиноcasibom giriş1xbet girişklasbahistipobetGalabetbets10sekabet girişmarsbahisextrabetjojobet girişjojobet girişiptv satın aljojobet girişgrandpashabetmatbetvdcasinobets10pusulabetpusulabetmeritkingvdcasino girişsetrabet girişbetpasbetpassekabetJojobetmagic mushroomskingroyaltaraftarium24maxwin girişjojobetStreameastkiralık hackerbetpaselexbetcasibom girişcasibommeritkingmp3 juiceTv96, Tv96 Live, 96TV, TV 96, Streaming, Links, Football English tvcasibomcasibombetsat girişholiganbetholiganbet girişjojobetonwinmatbetultrabetonwinjojobetjojobetjojobet