Սահմանը բացվում է, բայց ոչ Վրաստանի քաղաքացիների համար
Ինչպես արդեն հայտնել էինք, հունիսի 1-ից Վրաստանը բացում է ցամաքային սահմանները, սակայն ինչպես այսօր պարզ դարձավ սահմանների բացումը չի վերաբերում երկրից դուրս եկողներին, այլ միայն երկիր մուտք գործողներին։ Հավելում է Ջավախքի լրատվական կենտրոնը:
Հունիսի 1-ից Վրաստանի սահմանները բացվում են միայն երկիր մուտք գործողների համար, իսկ Վրաստանի քաղաքացիները ինչպես հիմա, այնպես էլ հունիսի 1-ից հետո չեն կարող լքել երկիրը։
Վրաստանի քաղաքացիները կարող են երկրից դուրս գալ միայն հատուկ թույլտվությունով։
Այն անձիք, ովքեր հունիսի 1-ից հետո կորոշեն այցելել Վրաստան, ապա իրենց հետ պետք է ունենան պատվաստման երկու դեղաչափը հաստատող փաստաթուղը և «PCR» թեստի բացասական պատասխանով կամ միայն վերջին 72 ժամվա ընթացքում արված «PCR» թեստի բացասական պատասխանով: Այս դեպքում այն անձինք, ովքեր կմտնեն Վրաստան, պարտավոր են կրկնել «PCR» թեստn առաջիկա 72 ժամվա ընթացքում:
Միևնույն ժամանակ, հանձնարարական կա, որ բոլոր այցելուները պետք է ունենան բժշկական ապահովագրություն, որը ներառում է նաև կորոնավիրուսի հետ կապված դեպքերը։ Ինչ վերաբերում է երեխաներին, ապա 0 տարեկանից սկսած բոլոր երեխաների համար պետք է ներկայացնեն «PCR» թեստի բացասական պատասխան։