Միգրանտները ՌԴ-ում դեռ երկար կզգան համաճարակի հետևանքները
2020 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանի սահմանը հատած մարդկանց թիվը կազմել է 22,6 միլիոն։ Իսկ այս պահին Ռուսաստանում 5,5-6 մլն միգրանտ կա:
Միգրացիայի միջազգային կազմակերպությունը կանխատեսում է, որ Ռուսաստանում միգրանտները դեռ երկար ժամանակ իրենց վրա կզգան համավարակի հետևանքները:
«Համաճարակի հետևանքները երկար կմնան․.. Հատկապես միգրանտների համար։ Մենք պետք է պատրաստ լինենք դրան», - ասել է Մոսկվայում Միգրացիայի միջազգային կազմակերպության բյուրոյի տնօրեն Աբդուսատոր Էսոևը «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվալան գործակալությունում կայացած մամուլի ասուլիսում:
Նա բացատրել է, որ միգրանտների մեծ մասը սեզոնային սկզբունքով է Ռուսաստան գալիս։
«Մի խումբ մարդիկ հեռանում են, մյուսները գալիս են։ Եվ ահա համավարակը եղավ հենց այն ժամանակ, երբ շատ միգրանտներ պետք է մուտք գործեին, ու չկարողացան դա անել։ Այդ պատճառով աշխատուժի պակաս առաջացավ։ Ներքին գործերի նախարարության պաշտոնական տվյալներով՝ 2020 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանի սահմանը հատած մարդկանց թիվը կազմել է 22,6 միլիոն։ Իսկ այս պահին Ռուսաստանում 5,5-6 մլն միգրանտ կա»,- ասել է Էսոևը։
Նա նաև պարզաբանել է, թե ինչու են մարդիկ անօրինական միգրանտների կարգավիճակում հայտնվում։ «Երկիր ժամանող ոչ մի օտարերկրյա քաղաքացի ինքնակամ չի ուզում անօրինական միգրանտի կարգավիճակում լինել։ Ինչ-որ հանգամանք է նրան ստիպում դա անել։ Որ միգրանտը կարողանա իրեն հարմարավետ զգալ ընդունող երկրում, նրան պետք է հարմարվելու հնարավորություն տալ։ Նա պետք է իմանա Ռուսաստանի Դաշնության մշակույթը, իր իրավունքներն ու օրենսդրությունը, պետք է օգնել նրանց սովորել այն երկրի լեզուն, որտեղ գալիս են», - պարզաբանել է բյուրոյի տնօրենը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է բարձրացնել միգրանտների իրազեկվածության մակարդակը մինչև նրանց ժամանելը: