Վրաստանի վարչապետը կայցելի Թուրքիա
Հունիսի 1-ին կկայանա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցը Թուրքիա: Այս մասին նշվում է Անկախության տոնի առթիվ Թուրքիայի նախագահի ուղերձի մեջ: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվություն է հրապարակել կառավարության մամուլի ծառայությունը։
«Ուրախ եմ, որ 2021 թվականի հունիսի 1-ին, մեր երկիր կատարած Ձեր այցի ընթացքում, մենք հնարավորություն կունենանք քննարկել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև մեր տարածաշրջանում ընթացիկ իրադարձությունները»,- ասված է Թուրքիայի նախագահի շնորհավորական ուղերձում: