Խնդիր Հնդկաստանում. հիվանդության պատճառով հեռացնում են հիվանդների աչքերը
Հնդկաստանում մուկորմիկոզ սնկային հիվանդությամբ վարակման դեպքերի թիվը սրընթաց աճում է։
Mirror-ը գրում է, որ հիվանդության հետևանքով բժիշկները հեռացնում են հիվանդների աչքերը։
Բորբոսասնկախտը խուճապահար է արել երկրի բնակիչներին, քանի որ, ըստ վիճակագրական տվյալների, բժիշկները հեռացնում են հիվանդների մոտ 60 տոկոսի մեկ կամ երկու աչքը։
Օրական դեպքերի թիվն աճել է՝ հասնելով 6-ի։
Այն սպառնում է ինչպես մեծահասակներին, այնպես էլ երիտասարդներին։
Նշենք, որ մուկրոմիկոզը կամ բորբոսասնկախտը շատ վտանգավոր է շաքարախտ կամ թույլ իմունիտետ ունեցողների համար։ Այն հատկապես տարածվել է կորոնավիրուս ունեցած հիվանդների մոտ։shantnews.am