Վրաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիները սահմանը հատելուց առաջ պետք է էլեկտրոնային եղանակով լրացնեն առցանց դիմում, որտեղ անհրաժեշտ է նշել`
- Անուն
- Ազգանուն
- Անձնագրի համար
- Հեռախոսահամար
- Էլ. հասցե
- Քաղաքացիություն
- Բնակության երկիր
- Վրաստանում բնակության վայր (տան հասցե, հյուրանոց)
Տեղեկությունը տարածում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը
Հիշեցնենք, որ հունիսի 1-ից Վրաստանը բացում է ցամաքային սահմաններն` օտարերկրյա այցելուների համար: