16 մահ մեկ օրում. Կորոնավիրուսի դեպքերի քանակն ու դրությունը երկրում
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 16 պացիենտ: Արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 360 նոր դեպք: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 195 մարդ: Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 343 963 դեպք: Այստեղից ապաքինվել է 327 618 մարդ, մահացել 4 773 պացիենտ:
Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 138 914 մարդ, օրեկան ցուցանիշը՝ 763:
Կարանտինային գոտիներում տեղավորված է 44 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 3 829 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 658 անձ:
Բացի այդ, մայիսի 30-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 723 դեպք, ապաքինվել էր 1 407 պացիենտ:
Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 2.8 տոկոս:
Այս պահին Վրաստանում ուժի մեջ է պարետային ժամը, որը գործում է ժամը 23:00-ից մինչև 05:00-ն:
Շնչադիմակ կրելը պարտադիր է թե փակ, թե բաց տարածքներում: