Սամցխե-Ջավախքում մարդ են ձերբակալել. Գյուղում աղմուկ է
Ադիգենի մունիցիպալիտետի Ուդե գյուղում 28-այմա Գոչա Ազիրաշվիլիի ձերբակալությանը հետևեց աղմուկ: Ընտանիքի անդամներն ասում են, որ տեղի իրավապահները բռնություն են գործադրել նրա նկատմամբ: Ձերբակալվածին տեղափոխել են Ախալցիխե, թմրանյութի դեմ ստուգման համար:
Ազիրաշվիլիի մայրը գնացել է Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության բաժին և հայտնել, որ Ադիգենիի ոստիկանապետ՝ Թամազ Փաիլոձեն ստիպում է երիտասարդին լքել շրջանը կամ սպառնում է «ապահովել հանցանք», մեղադրելով զենքի և թմրանյութերի օգտագործման մեջ:
«Գյուղի կենտրոնում էր, մոտեցավ ոստիկանությունը, նրան բերման ենթարկեցին: Ադիգենիի ոստիկանապետը «լիմոնկա» ցույց տվեց, ասելով. «Կցանկանա՞ս գրպանդ գցեմ և վեց տարով ազատազրկեմ քեզ»: Երբ ոստիկանության պետը այսպես է վարվում, ու՞մ հույսը պետք է ունենաս: Չեմ դիմանում այսքան մեծ անարդարության: Առաջին անգամ դեպք եղավ, երբ որդիս դեռ ուսանող էր, կրկին «լիմոնկա» տեղադրեց Կալանդաձեն (Սամցխե-Ջավախքի ոստիկանության նախկին պետ, խմբ.) նրա իրերում և ձերբակալեցին նրան»,- ոստիկանության շենքի մոտ պատմում է ձերբակալվածի մայրը:
Ո՞րն է Գոչա Ազիրաշվիլիի կալանավորման պատճառը - Մինչ այժմ սպասում ենք պատասխանի ՆԳՆ-ից:
Մեր նկարահանող խումբը տեղում է, մանրամասները կտրամադրվեն ավելի ուշ: