Ռուսաստանը վերականգնում է օդային հաղորդակցությունը
Ռուսաստանը վերականգնում է օդային հաղորդակցությունը Հայաստանի և մի շարք երկրների հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։
Օտարերկրյա պետությունների հետ օդային հաղորդակցությունը վերսկսելու որոշում է կայացվել համաձայն Ռուսաստանի Դաշնության կառավարության 2020 թ. մարտի 16-ի թիվ 635-րդ հրամանագրի`«Ռուսաստանի Դաշնություն օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքի ժամանակավոր սահմանափակումների և վիզաների և հրավերների ձևակերպման և ստացման ժամանակավոր կասեցման մասին»։
Այդ երկրներից են Աբխազիան, Ավստրիան, Ադրբեջանը, Ալբանիան, Հայաստանը, Բելառուսը, Մեծ Բրիտանիան և այլն։
Օտարերկրյա պետություններից, որոնք ունեն սահմանափակ օդային հաղորդակցություն (2021 թվականի ապրիլի 15-ից մինչև 2021 թվականի հունիսի 21-ը ներառյալ)՝ Տանզանիան է, Թուրքիան։
Արտասահմանյան երկրները, որոնց հետ ուղղակի թռիչքները դադարեցվել են՝ Ալժիրն է, Բելգիան, Բուլղարիան, Բրազիլիան, Վրաստանը, Դանիան և այլն։