Ախալքալաքում ծեծկռտուքից վիրավորվել է անչափահաս տղա
Ախալքալաքում անչափահասների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը ավարտվել է ծեծկռտուքով: Առճակատման ժամանակ ծանր վիրավորվել է 17-ամյա տղան, ով ըստ էության, փորձել է կասեցնել վեճը:
Ըստ տվյալների, անչափահասների կողմից օգտագործվել է սառը զենք՝ դանակ:
Առճակատման արդյունքում վիրավորված 17-ամյա տղային տեղափոխել են Ախալքալաքի կլինիկա, որտեղ նրան շտապ վիրահատել են: Բժիշկները նրան ընդունելու ժամանակ առողջական վիճակը գնահատում էին ծանր: Տղային վիրահատությունից հետո տեղափոխել են Թբիլիսի:
Հետաքննությունը սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի համաձայն, որը ենթադրում է առողջությանը դիտավորյալ վնաս հասցնել:
Հանցանքը նախատեսում է երեքից վեց տարի ազատազրկում: