Դեպի Ռուսաստան ցամաքային ճանապարհը ՀՀ քաղաքացիների համար կարող է բացվել
Ըստ տեղեկությունների` դեպի Ռուսաստան ցամաքային ճանապարհը ՀՀ քաղաքացիների համար հնարավոր է` բացվի հուլիսի 1-ից:
Հատկանշական է նաև, որ Ռուսաստանն ու Թուրքիան երեքշաբթի օրվանից պաշտոնապես վերսկսում են լիարժեք չարտերային եւ կանոնավոր թռիչքները: Այս որոշումը նախորդ շաբաթ կայացվել էր կառավարության կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբի կողմից, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Այս տարվա հունվար-մայիս ամիսների արդյունքներով՝ Հայաստանից ինքնաթիռով մեկնել և չեն վերադարձել 78 հազար 2 ուղևոր, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նշվում է, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից օրաթերթը տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանից հունվար-մայիս ամիսներին մեկնել է 293 հազար 754, իսկ ժամանել 232 հազար 518 ուղևոր:
«Շիրակ» օդանավակայանից այս տարվա հինգ ամիսներին մեկնել է 30 հազար 975, վերադարձել`14 հազար 209 ուղևոր:
«Իհարկե, չվերադարձածների մի մասը հենց արտագաղթածներն են, բայց, մյուս կողմից էլ, հայտնի է, որ դեպի Ռուսաստան արտագաղթողները հիմնականում նախընտրում են ցամաքային ճանապարհը, քանի որ այդպես տոմսի արժեքն էժան է: Ցամաքային ճանապարհը դեռ շարունակվում է փակ մնալ կորոնավիրուսի պատճառով ու եթե բացվի, ապա այս ցուցանիշը մի քանի անգամ կավելանա»,–գրում է օրաթերթը: