Ռուսաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ
Ռուսաստանը հունիսի 22-ին հանել է Թուրքիայի հետ ավիահաղորդակցության սահմանափակումները: Այդ մասին ավելի վաղ հայտնել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան: Երկու երկրների միջև թռիչքները դադարեցվել էին ապրիլի 15-ից՝ կորոնավիրուսի թվերի աճման պատճառով։
Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցության վերականգնման վերաբերյալ որոշումն ընդունվել է ռուսաստանյան պատվիրակության Թուրքիա կատարած այցի արդյունքներով։ Նաև հաշվի է առնվել մասնագետների համապատասխան եզրակացությանը: Առանձին ավիաընկերություններ արդեն հայտարարել են Թուրքիա թռիչքները սկսելու պլանների մասին: