Գերմանիայում սեզոնային աշխատանքների մեկնած անձինք չեն կարող վերադառնալ
Գերմանիայի օդանավակայանում մնացած Վրաստանի տասնմեկ քաղաքացի գիշերել է հյուրանոցում, որտեղ նրանց տեղափոխել են հյուպատոսական ներկայացուցիչները: Սակայն տոմսերի խնդիրը լուծված է, և նրանք այսօր կմեկնեն Քյոլնի օդանավակայանից: Նրանք Վրաստան կժամանեն հունիսի 26-ին՝ լուսադեմին: Այդ մասին Վրաստանի Առաջին Ալիքին տեղեկացրեց խմբի անդամներից Ջաբա Չաչանիձեն:
«Փոխհյուպատոս Թամթա Կինծուրաշվիլին մեզ տարավ հյուրանոց, իսկ դեսպան Լևան Իզորիան առանց ծախսերի լուծեց տոմսերի խնդիրը: Մեր չվերթը ժամը 13:15-ին է, և Վրաստան կժամանենք հունիսի 26-ին», – ասաց Ջաբա Չաչանիձեն:
Երեկ Գերմանիայի օդանավակայանում մնացել էր Վրաստանի 11 քաղաքացի: Նրանք չեն հասցրել կորոնավիրուսի «ՊՇՌ» թեստի պատասխանները ստանալ, այդ իսկ պատճառով նրանց թույլ չեն տվել ինքնաթիռ նստել: Նրանք Գերմանիայում էին օրինական աշխատանքային ծրագրով, բայց գործատուի կողմից պայմանագիրը խախտելու և համապատասխան վարձատրությունը չվճարելու պատճառով որոշել էին ժամանակից շուտ վերադառնալ Վրաստան: