Աբասթումանիի աստղադիտարանը վերսկսեց աշխատանքը
Վրաստանի ազգային աստղաֆիզիկական աստղադիտարանը վերսկսել է այցելուներ ընդունելու գործընթացը: Աբասթումանիում, Կանոբիլ լեռան վրա, ծովի մակարդակից 1650 մետր բարձրությամբ, հուլիսի 1-ից հոկտեմբերի 31-ը հնարավոր կլինի այցելուներ ընդունել: Համաճարակային կանոնակարգերի պատճառով գիշերվա ժամերին այցելուներ ընդունելն արգելված էր:
Վարչակազմի խոսքով ՝ այցելուներին կընդունեն խմբերով, պրոֆեսիոնալ գիդերի ուղեկցությամբ: Խմբում կլինի 5-ից 25 այցելու:
Աստղադիտարանում դիտարկության տևողությունը 1 ժամ 20 րոպե է, մեծահասակի համար այն արժե 10 լարի, դպրոցականների և ուսանողների համար `5 լարի, նախադպրոցական տարիքի երեխաների և սոցիալապես անապահով մարդկանց այցն անվճար է:
Աստղադիտարանը հիմնադրվել է 1932 թվականին` Եվգենի Խարաձեի կողմից: Ամեն տարի այստեղ մոտ 10 հազար զբոսաշրջիկ է այցելում: