Մոտ 1000 նոր դեպք ու սահմանափակումների չեղարկում. Հուլիսի մեկը
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 980 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:
Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 877 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 11 պացիենտ:
Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 30 579 թեստ, այստեղից 15 598-ը՝ հակագենի արագ և 14 981-ը՝ «Փի Սի Ար» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը 3,2 %, վերջին 14 օրվանը –2,66%, վերջին 7 օրվանը –2,86%:
Երեկ, հունիսի 30-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 010 նոր դեպք, ապաքինվել է 603 պացիենտ:
Վրաստանում երեկոյան ժամերին տեղաշարժի արգելքի վերացումից հետո բոլոր սննդի կետերն աշխատելու իրավունք ունեն մինչև կեսգիշեր:
Վրաստանում հունիսի 30-ից վերացվել է «պարետային ժամը»: Բաց տարածքում դիմակ չկրողն այլևս չի խախտում օրենքը: