Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ - էպիկենտրոնը Նինոծմինդան է
Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվում է Նինոծմինդա քաղաքից դեպի արևելք ՝ Սամեբա գյուղի մոտակայքում:
Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տվյալներով երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով 13:45-ին:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնոմ կազմել է 3.1 բալ:
Գործակալությունից հաստատում են, որ հունիս ամսվա ընթացքում Սամեբա գյուղի մերձակայքում 6 երկրաշարժ է գրանցվել: