Նորություններ
ՌԴ-ն խստացնում է միգրացիոն քաղաքականությունը
Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է խստացնել իր երկրի միգրացիոն քաղաքականությունը։ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը մշակում է օրենսդրական փաթեթ, ըստ որի միգրանտները ՌԴ ժամանելիս ստանալու են էլեկտրոնային կրիչով միասնական փաստաթուղթ, որը տրամադրվելու է 10 տարով։ Այսինքն բոլոր նրանք, ովքեր ժամանում են ՌԴ և ցանկանում են 30 օրից ավել մնալ պետք է ստանան ադ փաստաթուղթը։ Փաստաթուղթը ստանալիս միգրանտները պետք է մատնահետք հանձնեն, բուժզննում անցնեն և ստանան ID քարտ, որը վճարովի է լինելու։ Օրենքը ուժի մեջ է մտնելու դեկտեմբերին։ Գրում է Նոր ռադիոկայանը:

Բացի սա՝ աշխատանքային միգրանտը ՌԴ-ում հայտնվելիս պետք է գրանցվի օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված թափուր աշխատատեղերի ռեեստրում, նշի, թե ինչ մասնագետ է ինքը և որևէ այլ աշխատանք չի կարող իրականացնել բացի իր նշած մասնագիտությունը։ Այսինքն, եթե միգրանտը նշում է, որ ինքը խոհարար է, ապա այլևս որևէ այլ աշխատանքի առաջարկ չի կարող ընդունել և աշխատել։ Օրենսդրական այս փոփոխությունը դեռևս ուժի մեջ չի մտել։

«Հայկական Կարիտաս» ՀԿ-ի աշխատանքային միգրացիայի ծրագրի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է, որ ՌԴ-ի առաջարկած փոփոխությունները մեծ փաթեթով առաջարկվել էր արդեն 2020 թվականին։ Հիմա փուլ առ փուլ ընդունում են այդ փոփոխությունները։ Հաջորդ փոփոխութունը լիենլու է ID քարտը, որը ՌԴ-ում լինելու է 30 օրից ավել մնացած քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթը։ Ազգային անձնագիրն արդեն չի համարվի միգրանտի անձը հստատող փաստաթուղթ։ ID քարտի վրա կլինի չիպ, որը կվերահսկվի միջազգային արբանյակի կողմից։ Դա հնարավորություն կտա մշտապես վերահսկել միգրանտի գտնվելու վայրը։ «ՌԴ միգրացիոն հարցերով զբաղվող մասնագետներն ասում են, որ դա անհրաժեշտ է անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար։ Եվ քանի որ իրենք ունեն օրենք, որ միգրանտը պարտավոր է բնակվել իր միգրացիոն հաշվառման հասցեում, ապա օրենսդրական մեկ այլ փոփոխությամբ սահմանվելու է, որ անձինք պարտավոր են գտնվել այն աշխատանքային վայրի տարածքում, որի համար պայմանագիր են կնքել և եթե 7 օրից ավել բացակայեն իրենց մշտական բնակության վայրից, ապա կարող են 3 տարի ժամկետով վտարվել երկրի տարածքից»,-ասել է Բեժանյանը՝ հավելելով, որ իրավապաշտպանները լրջագույն խնդիր են տեսնում այս փոփոխություններում, քանի որ միգրանտի տոտալ վերահսկողությունը մարդու իրավունքների լրջագույն խախտում է. «Ստացվում է, որ եթե միգրանտը 7 օր բացակայի իր մշտական բնակության վայրից և մեկ օր գնացքի ուշացման պատճառով մեկ ժամով ուշանա իր մշտական բնակության վայրից, ապա կվաստակի մուտքի արգելք 3 տարով»,-ասել է Բեժանյանը՝ հավելելով, որ միգրանտների տոտալ վերահսկողությունը կարող է բերել միգրանտների մասսայական անօրինական դառնալուն։

Մյուս կողմից, եթե միգրանտի անձը հաստատող փաստաթուղթը լինում է ոչ թե նրա ազգային անձնագիրը, այլ ՌԴ-ի կողմից տրված ID քարտը, ապա որևէ պաշտոնյայի կամայական որոշման արդյունքում կարող են չեղարկել այդ ID քարտը և միգրանտը շատ արագ կարող է դառնալ անօրինական ՌԴ-ում՝ չունենալով անձը հաստատող փաստաթուղթ։ «Իսկ ամբողջ աշխարհում չկա նմանատիպ որևէ օրինակ, երբ անձը հաստատող փաստաթուղթը չլինի նրա ազգային անձնագիրը, կամ իր քաղաքացիության երկրի կողմից տրված փաստաթուղթը կամ քաղաքացիություն չունեցող անձի փաստաթուղթը։ Այսինքն նման խնդիրների հնարավոր է բախվեն միգրանտները։ Ես համոզված եմ, որ այս փոփոխությունները, խստացումները կնպաստեն անօրինական միգրացիայի աճին։ Ես ավելի քան վստահ եմ դրանում, քանի որ այդ փաստաթուղթը տալու է լիցենզավորված կազմակերպությունը։ Իսկ այդպիսի կազմակերպություն Մոսկվայում մեկն է, որը տալիս է ոչ ԵԱՏՄ երկրներին «պատենտ, որը ոչ թույլատվական բնույթի փաստաթուղթ է, որով այդ երկրների քաղաքացիները աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունք են ստանում։ Հիմա բոլոր երկրների միգրանտները ստիպված են լինելու ID քարտ ստանալ նման կազմակերպությունից»,-ասել է Բեժանյանը՝ հավելելով, որ բոլոր խնդիրներով, բարդություններով հանդերձ սա նաև լրացուցիչ ֆինանսական բեռ է միգրանտի համար, քանի որ միգրանտն ինքը պարտավոր է լինելու վճարել այդ ID քարտը ստանալու համար։ Դրան էլ գումարվելու է ինֆեկցիոն հիվանդութունների գծով անալիզների հանձնումը, յուրաքանչյուր 72 ժամը մեկ միգրանտի կողմից կորոնավիրուսի թեստի հանձնումը, ապա սա արդեն նշանակում է, որ աշխատանքային միգրանտները պետք է անվերջ ինչ-որ վճարումներ անեն։

Փորձագետի խոսքով՝ ՌԴ-ն իսկապես ունի մեծ թվով անօրինական միգրանտներ, բայց վստահաբար սա այն ճանապարհը չէ, որով հնարավոր կլինի օրինականացնել միգրանտներին։ Ավելին՝ արդեն իսկ ընդունված կետերը, ինչպես արդեն նշեցինք, բերելու է միգրանտների մասսայական անօրինականացման. «Նրանք, ովքեր գրել են այս օրենսդրական փոփոխությունները, պարզապես չեն ունեցել բավարար ճշգրիտ տեղեկատվություն և գիտելիքներ իրենց երկրում միգրացիայի վիճակի, միգրանտների խնդրների վերաբերյալ։ Այս խստացումները շատ անհասկանալի են ու երբեմն չափազանցության են հասնում»,-ասել է Բեժանյանը։
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.