Նոր ուսումնական տարվա մեկնարկի և դպրոցների անձնակազմի պատվաստման վերաբերյալ
«Դպրոցներում հեռավար ուսուցումը ելք չէ և միակ լուծումը պատվաստումն է»,- այս մասին խոսում է Վրաստանի Առողջապահության փոխնախարար՝ Թամար Գաբունիան:
Նա խորհուրդ է տալիս, որ մնացած հուլիս և օգոստոս ամիսները դպրոցի անձնակազմն օգտագործի ակտիվ պատվաստումների համար, որպեսզի դպրոցներն ուսումնական տարվա մեկնարկը դիմավորեն անվտանգ միջավայրում:
«Այսօր դպրոցներում սահմանափակումներ սահմանելը լուծում չէ, ոչ էլ հեռավար ուսուցումն է այս խնդրի լուծումը: Միակ լուծումը պատվաստումն է, և ես կխնդրեմ բոլորին, ովքեր զբաղված են դասավանդմամբ կամ աշխատում են դպրոցում, դիմել պատվաստումների կենտրոններին»,- հայտարարել է Գաբունիան:
Նա նաև նշում է, որ վերջին ժամանակներում կորոնավիրուսի տարածման ցուցանիշն աճում է երեխաների մոտ և վիրուսից պաշտպանելու ամենաարդյունավետ միջոցը կանոնակարգերին հետևելն է: