SJGC գազաբաշխիչ ընկերության 80-ամյա էլեկտրագործն այսօր մահացել է իր պարտականությունները կատարելու ընթացքում, նա հոսանքահարվել է:
Մահացածը ընկերությանը ծառայում էր շենքի ներսում, բայց, ըստ
Jnews-ի, նա առավոտյան աշխատել է շենքից դուրս: Նա բարձրացել է էլեկտրական սյան վրա՝ դեպի բաշխիչ վահանակը:
Գործի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Գործը հարուցվել է Վրաստանի քրեական օրենսգիրքի 240 պրիմա հոդվածի երկրորդ մասով։
Հոդված 240․ Էլեկտրական կամ ջերմային էլեկտրակայանի, գազի, նավթի կամ նավթամթերքի օբյեկտի տեղադրման, նախագծման, կառուցման կամ շահագործման ընթացքում անվտանգության կանոնների խախտում, որը հանգեցրել է մարդկային կյանքի կորստի կամ այլ ծանր հետևանքների։
Պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով, պաշտոնավարելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: