Նորություններ
«Գողական աշխարհի» հետ կապ ունեցող երկու անձ են ձերբակալել
Ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, Թբիլիսիում, դատավորի որոշման հիման վրա բերման են ենթարկել ընթացիկ տարվա հուլիսի 11-ից հետախուզման մեջ գտնվող երկու անձի ՝ 1987 թվականին ծնված Ի.Գ.-ին և 1992 թվականին ծնված Թ.Ճ.-ին:

Ըստ նախարարության, Ի.Գ.-ն հետախուզման մեջ էր «Գողական աշխարհին» անդամության, իսկ Թ.Ճ.-ն «Գողական աշխարհին» անդամակցելու և «Գողական հավաքին» մասնակցելու մեղադրանքով:

«Հանցագործությունները նախատեսում են ազատազրկում յոթից 10 տարի ժամկետով:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ երկու մեղադրյալներն էլ ճանաչում են «Գողական աշխարհը» և ակտիվ կապեր ունեն «Գողական աշխարհի» այլ անդամների հետ: Պարզվել է նաև, որ Թ.Ճ.-ն և Ի.Գ.-ն ակտիվորեն մասնակցել են այսպես կոչված «Գողական աշխարհի» գործունեության մեջ, այն անձանց հետ, ովքեր ձերբակալվել էին այս տարվա հուլիսի 8-ին ՝ Քվեմո Քարթլիի ոստիկանության բաժանմունքի և Ռուսթավիի շրջանի դատախազության համատեղ անցկացրած վեցամսյա բարդ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում: Թ.Ճ.-ն համաձայն «Գողական աշխարհում» հաստատված հատուկ կանոնների, մասնակցում էր նաև «Գողական հավաքներին»:

Ի.Գ.-ն իրավապահների կողմից հետախուզվում էր Վրաստանի քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար, որը ենթադրում է «Գողական աշխարհին» անդամություն, իսկ Թ.Ճ.-ն հետախուզվում էր Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի առաջին մասով և Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածով, որը ենթադրում է «Գողական աշխարհին» անդամակցություն և «Գողական հավաքին» մասնակցություն: Դատարանը երկուսին էր հեռակա կարգով սահմանել է կալանք:

Այժմ ձերբակալվածները գտնվում են քրեակատարողական հիմնարկում:

Քվեմո Քարթլիի ոստիկանության բաժանմունքի և Ռուսթավիի շրջանի դատախազության կողմից համատեղ ձեռնարկված վեցամսյա օպերատիվ և հետախուզական միջոցառումների արդյունքում, քրեական պատասխանատվության է ենթարկվել «Գողական աշխարհի» հետ կապ ունեցող 31 անձ, այդ թվում 25 անձի ձերբակալել են՝ հուլիսի 8-ին»,
– ասված է հայտարարության մեջ:
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.