«Շիոնոգի» ընկերությունը սկսել է կորոնավիրուսի դեմ դեղորայքի փորձարկումը մարդկանց շրջանում
Ճապոնական «Շիոնոգի» ընկերությունը սկսել է «կովիդ 19»-ի դեմ դեղամիջոցի փորձարկումը մարդկանց շրջանում, հայտնում է WSJ-ն։
Ընկերության թողարկած հաբերը պետք է ընդունել օրական մեկ անգամ, և այն վարակը կչեզոքացնի առաջին ընդունումից հինգ օր անց:
Փորձարկումները հավանաբար կշարունակվեն մինչև տարվա վերջ:
Ուսումնասիրության առաջին փուլին կմասնակցի մինչև 100 մարդ: Հետազոտության մեջ ներգրավված մարդկանց թիվը աստիճանաբար կավելանա:
Ճապոնական «Շիոնոգի» ընկերության ղեկավար Իսաո Տասիրոգին ասում է, որ հաջողության հասնելու դեպքում ընկերությունը պատրաստ կլինի համագործակցել ցանկացած միջազգային կորպորացիայի հետ`դեղամիջոցն աշխարհում տարածելու համար:
«Pfizer» ու «Merc» ընկերություններն արդեն աշխատում են «կովիդ 19»-ի բուժման համար հաբեր ստեղծելու վրա: