Այս տարի Նինոծմինդայի շրջանում խոտի դեֆիցիտ է։ Խոտ չկա, ունեցողներն էլ այն վաճառում են թանկ գնով։ Խոտի գների մասին մենք կանդրադառնանք հետագա մեր նյութերում։ Գրում է
NOR ռադիոն:
:
Մունիցիպալիտետի գրեթե բոլոր գյուղերում իրավիճակը նույնն է։ Նինոծմինդայի շրջանի Ուչմանա գյուղի բնակչի խոսքով՝ խոտի սակավ լինելու պատճառը երաշտն է:
«Տանջվում ենք, որ խոտ դիզենք, որպեսզի կենդանիներին պահենք: Առանց կենդանիների էլ չենք կարող ապրել: 1 հեկտար տարածքից այս տարի հանել ենք 30 հակ անասնակեր, իսկ անցած տարի նույն այդ հեկտարից՝ 70 հակ: 100 հակ մի կովին է հարկավոր, 5-6 կով ունենք սակայն պահել հնարավոր չէ, որովհետեւ անասնակեր չկա, ու գինն էլ թանկ է: Կենդանիներին վաճառելն էլ ձեռընտու չէ, քանի որ մի կովին տալիս են 1200 -1300 լարի»,- ավելացրեց բնակիչը: