Պլանային վիրահատությունները դադարեցվել են
Առողջապահության նախարարի հրամանով Վրաստանի կլինիկաներում դադարեցվել են պլանային բոլոր վիրահատությունները (բացառությամբ անհետաձգելի վիրահատությունների):
Էկատերինե Տիկարաձեի խոսքերով՝ հրամանագիրն արդեն ստորագրվել է: Կորոնավիրուսի նոր դեպքերի թվի աճի պատճառով մահճակալների ֆոնդը մոբիլիզացվում է: