Թուրքիայում տեղի է ունեցել երկրաշարժ
Թուրքիայի հարավարևմտյան Մուղլա նահանգում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման վարչության կայքը։
Աղբյուրի տեղեկացմամբ, ստորգետնյա ցնցումները գրանցվել են Էգեյան ծովում` 7.61 կմ խորության վրա:
Հիշեցնենք` վերջին երկրաշարժը Թուրքիայում գրանցվել էր օգոստոսի 1-ին։ Թուրքիայի հարավարևմտյան ափին 5.5 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել էր Մուղլա նահանգի Դաթչա շրջանի ափերի մոտ՝ 14.85 կմ խորության վրա։