«Կովիդից ապահով հաստատության կարգավիճակ». Նոր առաջարկ
Հիվանդությունների վերահսկման կենտրոնում, մեզ մոտ լիարժեք պատվաստված է 63 տոկոսը, – ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:
Ինչպես նշել է Ամիրան Գամղրելիձեն.
«Մենք ցանկանում ենք օգոստոսի վերջին հասնել 80-90 տոկոսի, որպեսզի լինենք այս առումով օրինակելի հաստատություններից մեկը, այսինքն՝ անվտանգ հաստատություն»:
Նրա խոսքով, աշնանը ապահով դպրոցներ, անվտանգ բարձրագույն ուսումնական հաստատություններ, անվտանգ հյուրընկալող հաստատություններ, սա նշանակում է, որ այդ հաստատությունների 70-80 տոկոսը կրկնակի պատվաստված լինի:
«Մեր առաջարկը սա է, մենք իրոք ցանկանում ենք, որ դա լինի նման խրախուսական քայլ՝ կովիդից անվտանգ հաստատություն, այնտեղ աշխատող մարդկանց 70-80 տոկոսը լինի ամբողջությամբ պատվաստված», – ասաց Ամիրան Գամղրելիձեն: