Վրաստանը՝ մահճակալների քանակի սպառման շեմին
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարում է, որ առողջապահության ոլորտն արդեն մահճակալների քանակի սպառման եզրին է:
Ինչպես նշել է Էկատերինե Տիկարաձեն, ամեն օր աշխատանքներ են տարվում, սակայն ռեսուրսները գնալով պակասում են:
«Առողջապահության ոլորտում մենք իրականում մահճակալների քանակի սպառման եզրին ենք: Իհարկե, ամեն օր աշխատանքներ են տարվում, սակայն ռեսուրսը գնալով պակասում է: Նաև պետք է հաշվի առնել բժիշկների հոգնածությունը, ովքեր այս ռեժիմով աշխատում են ավելի քան մեկուկես տարի: Ես շատ հույս ունեմ մեր հասարակության իմաստության վրա, որ նրանք կկանգնեն առողջապահության նախարարության և յուրաքանչյուր բժշկի կողքին և, հետևաբար, ձեռնպահ կմնան կորոնավիրուսը խթանող գործունեությունից», – ասաց Տիկարաձեն: